Այսօր ԱԺ-ի այս տարվա առաջին նիստը սկսվեց նրանով, որ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ԱԺ նախագահության հետնապատին փակցված ՀՀ քարտեզը քննադատելով։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
«Ռևանշիզմը, որն այսօր ընդդիմության
անվան տակ է հանդես գալիս և արդեն հինգերորդ տարին է հանդես գալիս, որովհետև պատասխանատվության
չենթարկվեց, այսինքն՝ անպատիժ է զգում իրեն, որովհետև օրենքն ունի դաստիարակիչ ֆունկցիա,
բայց օրենքի դաստիարակիչ ֆունկցիան աշխատում է այն ժամանակ, երբ պատժիչ ֆունկցիան է
աշխատում։ Հիմա էս բոլորը չեղավ, իրենք շարունակում են Մոսկվայից թելադրված գիծը՝ սաբոտաժի
ենթարկել ՀՀ-ի պետականությունը, իրենք էլ դա փայլուն կերպով անում են։ Ինչ գործ ունեին
խորհրդարանում, որ մի հատ էլ էդ հարցերը լուծեին»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Շիրինյանը հիշեցրեց, որ ինքը
միշտ ասել է՝ այնտեղ չկա ընդդիմություն, այնտեղ կա ռևանշիզմ, որի նպատակը՝ Հայաստանը
Ռուսաստանի տարածք դարձնելն է և «ռուսսկի միռում» Պուտինի հաղթանակն ապահովելը։
Լևոն Շիրինյանի խոսքով` սաբոտաժը
ընդդիմությունը կշարունակի մինչև ընտրություններ։
«Էսկալացիան մեծանալու է, որովհետև
երևի թե Մոսկվայից որոշել են, որ չկարողացան վաղաժամկետ ընտրություն անել, ապա ժամկետային
ընտրությունները պետք է վերածել Հայաստան պետությանը մեծ վնաս տալու կամ փլուզելու
առիթ։ Դրանք չի լինելու, բայց էսկալացիան շարունակվելու է։ Երկրորդ մաս կա, այս մարդիկ
ոնց որ այս աշխարհից չլինեն, ոչ մի առաջարկ չունեն, ոչ մի օրինագիծ չկա, որ իրենք իրենց
տարբերակն ունենան, այլընտրանք ունենան, դրա մասին խոսք չկա, և չի էլ լինելու։ Դրա
համար 5-րդ շարասյուն է և սա Մոսկվայի «տրոյական ձին» և «տրոյական ձին» կատարում է
իր ֆունկցիաները»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան