Հրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի երկաթուղային  կայարանի վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում: 


ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 


 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 


 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 


 
Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: