Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պահանջված է համարել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության ակտիվացումը։ Այս մասին Սերգեյ Լավրովն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով հունվարի 21-ին հրավիրված համատեղ ասուլիսին։
«Ես անպայման կօգտվեմ Արարատ Միրզոյանի այսօրվա հրավերից՝ այցելելու Երևան, ինչպես նաև մենք կվերսկսենք ու կպահպանենք պարբերական երկխոսությունը փոխարտգործնախարարների միջև։ Պայմանավորվել ենք մոտ ժամանակներս պատրաստել հերթական երկամյա խորհրդատվությունների ծրագիրը երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»,-նշեց Լավրովը։