Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել

Սևանում Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2, 800կգ ձուկ է առգրավվել: Հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:


«2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:


Խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝


2784.456 կգ սիգ,


61 լողամիջոց,


908 ձկնորսական ցանց,


119 խեցգետնորսիչ


3 լողամիջոցի շարժիչ։


12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։


Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։