Քաղաքացիակենտրոն լրատվություն
2024 թվականի ընթացքում ճանապարհների անվտանգության տարրերի վերականգնման ուղղությամբ ճանապարհների սպասարկման շրջանակներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին վերականգնվել և տեղադրվել է 2275 հատ ճանապարհային նշան և 27192 գծամետր մետաղական արգելափակոց։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տեղադրվել են նաև զբոսաշրջային օբյեկտ ցույց տվող 80 անուն տեղեկատվական ցուցանակներ։