Այս որոշմանը հասել եմ՝ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում․ Արայիկ Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սիրելի հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ:


Այս որոշմանը հասել եմ՝ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում. սպորտի համար պատասխանատու նախարարից մինչև Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ (առաջնություն, որի կազմակերպումը համարվում է աշխարհում լավագույներից մեկը), Աշխարհի 2027 առաջնությունը ստանալու արշավի առաջնորդությունից մինչև սպորտի շարքային սիրահար:


Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում:

Հ.Գ. Առաջադրվելուս նպաստել է այն, որ մտադրությանս մասին իմանալուց հետո ինձ աջակցելու մասին հայտնեցին և Երևան եկան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական ֆեդերացիայի նախագահը, Բահրեյնի ֆեդերացիայի նախագահը: Այսօր իմ լավ բարեկամ, ԾՄՖ նախագահ Մուհամմադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որևէ երկիր չի գնացել: