Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: