Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։


Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին և խորհրդին է ներկայացրել 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Խորհրդի կողմից հաստատումից հետո քննարկվել և հաստատվել է նաև տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը:


Ամփոփելով նիստը` Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ:


Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարն առաջարկել է տեսչական մարմնի գործընկերներին չխուսափել նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելուց: