Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 24-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


 

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: