ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց
է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ
հարցերի, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ
խաղաղության կարևորությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի
միջև հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը որպես ՆԱՏՕ-ի առանցքային
դաշնակից և տարածաշրջանում ընդհանուր շահերը։ Ռուբիոն նաև ընդգծել է Սիրիայում
ինկլյուզիվ անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը
թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր և օտարերկրյա սուբյեկտներին
կզրկի իրենց նպատակների համար Սիրիայում անցումային փուլն օգտագործելու
հնարավորությունից։
ԱՄՆ պետքարտուղարը նաև իր խորին ցավակցությունն
է հայտնել Թուրքիայի «Բոլու» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ։