Չենք կարող ռուսական կառքին կպած մնալ․ ԵՄ-ի ընտրությունը լինելու է հանրության կամքը․ Սաքունց

«Ի տարբերություն ԵԱՏՄ-ին անդամակցությանը, որը իրականացվեց ուժի սպառնալիքի ներքո, այս գործընթացը հանրության ցանկությամբ է, ու հանրությունը պատրաստվում է այդ գործընթացը անցնել»: Այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ անդամակցության մտադրությանն ու քայլերին, նաև ռիսկերին, որ կարող է գազը թանկանալ և այլն։


Սաքունցը նշեց, որ ՌԴ-ն պարտվելու է  ուկրաինական պատերազմում, ու չեն հանվելու ԵՄ միջազգային հանրության կողմից նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցները. «Հնարավոր է, որ պատժամիջոցները հանվեն, բայց այդ դեպքում հենց ՌԴ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ժամանակին, երբ Խորհրդային Միությունը փլուզվել էր, ՌԴ ղեկավարությունը նույնիսկ հարցեր էր քննարկում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»։


Ըստ Սաքունցի՝ եվրոպական քաղաքակրթությունը կայուն զարգացող համայնք է, ու այդտեղ պետք է մեր ապագան տեսնենք. «Մենք չենք կարող ռուսական կառքին կպած մնալ, որը մարտահրավերներ է ստեղծում  Հայաստանի համար»:


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան