«Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահությունը փոխանցվել է Գյումրուն. նախագահ է ընտրվել Սարիկ Մինասյանը

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահությունը փոխանցվել է Գյումրի համայնքին:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ  ակումբի նախագահ է ընտրվել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:



Ակումբը կոչված է միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման: