Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:


«Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել Ադրբեջանի, երկրի ղեկավարության դեմ արշավի կապակցությամբ, որը վերջին շրջանում բացահայտ իրականացնում են իրանական կառավարական շրջանակներին մերձ ԶԼՄ-ները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Իրանի ժամանակավոր հավատարմատարն ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ և խոստացել է հարցը հասցնել Իրանի իրավասու մարմիններին: