Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը. Նիկոլ Փաշինյան

Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեր հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ: Մենք չենք կարող Արարատի դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ։ Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։ Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետները անցած զենքեր, ընդորում մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին քցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ էս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։