Բաքվում պահվողներից որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդ չեմ համարում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Բաքվում գտնվող հայ գերիների թեմային, նշեց, որ հետախուզական տեղեկություններ կան, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն:


Վարչապետը նշեց, որ Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին  իր քաղաքական հակառակորդը չի համարում  


«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։


«Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- նշել է նա։