Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ վարչապետ

«Ինչու բարեփոխումները մինչև վերջ չեն պատրաստվում, նոր սկսում գործարկվել»․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս հարցին։

 

Նա նշեց․«Բոլոր բարեփոխումներն էլ պատրաստվում են․ նախագծերն ասում են, որ բարեփոխումը պատրաստ է, բայց կյանքը միշտ ուրիշ բան է ասում․ նախագիծը պետք է հանդիպի կյանքին, որ ծնվի, պետք է պրոբլեմին հանդիպի։ Ոչ մի նախագծում նախագծված չէ, որ ինչ-որ սարք չի աշխատելու, բոլոր նախագծերում սարքերն աշխատում են իրական ու լավ, հետևաբար նախագիծը պիտի մտնի կյանք, որ թերությունները տեսնենք ու լուծելով կամաց-կամաց գնանք առաջ»,- ասաց վարչապետը։


Անդրադառնալով «Արագած - Արարատ», «նոր օրհներգ - հին օրհներգ» քննարկումներին, հարցին՝ արդյոք այդ քննարկումները ժամանակավրեպ չեն, ճիշտ չի՞ լինի դրանք օրակարգ բերել, երբ մեր անվտանգային խնդիրները լուծված լինեն, վարչապետը նշեց,