Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը. Լուկաշենկոն իր շան հետ այցելել է ընտրատեղամաս. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահի ընտրության հիմնական օրվա քվեարկության համար:


Երկրի ԿԸՀ-ից հայտնել են՝ ընտրատեղամասերը բաց են լինելու ժամը 8:00-ից 20:00-ն, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հասցրել է գնալ ընտրատեղամաս և քվեարկել, նրան ուղեկցել է իր շունը։




Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած հինգ թեկնածու, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ անգամ զբաղեցնել պետական ​​բարձրագույն պաշտոնը:


Բելառուսի տարածքում գործում է 5325 ընտրատեղամաս։


Հիշեցնենք՝ հունվարի 21-25-ը Բելառուսում տեղի է ունեցել նախագահի վաղաժամկետ քվեարկություն։


Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունում քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։


2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան 6,9 մլն մարդ:


Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Եվրամիությանը չճանաչել Բելառուսում կայանալիք նախագահի ընտրության արդյունքները և նոր պատժամիջոցներ սահմանել հանրապետության իշխանությունների դեմ: