Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ: Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ🇦🇲 պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար: