Ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել. Անդրանիկ Քոչարյանը` տոնի և սահմանազատման գործընթացի մասին

Ինձ համար ընդունելի է սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրա ավարտը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը`  անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ 


«Խնդիրն այն է, որպեսզի սահմանազատման ընթացքը չկասեցվի։ 2024 թվականին ամենաէական ձեռքբերումը այն է, որ մենք մեկս մյուսի վրա չենք կրակել»- նշել է Քոչարյանը։


Քոչարյանի խոսքով՝ ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել՝ բանակի հիմքերն ամրացնելու և մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից։


«Այսօրվա խորհուրդը պետք է լինի միավորող։ Այն հիմքերը, որ դրվել են 1990-ականներին և 1994 թվականին, դարձել են հակառակորդին հրադադարը պարտադրելու հիմք»,- ընդգծել է Քոչարյանը։