Պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով հանդես է եկել ելույթով. 


«Պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, տարածքների անվտանգությունը: 


Սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նորացված, թարմացված պաշտպանունակ  բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել: 


Բոլորիս շնորհավորում եմ ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով»:


Մանրամասները՝ տեսանյութում