Անահիտ Ավանեսյանը զինվոր որդու լուսանկարն է հրապարակել և շնորհավորել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որդու նկարն է հրապարակել և շնորհավորել Բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։



«Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Մեր բոլոր զինվորներին մաղթում եմ ամուր առողջություն, անփորձանք ծառայություն և եղբայրական հոգածություն իրար հանդեպ: Մենք անսահման հպարտ ենք ձեզանով։


Մեր պետության սահմաններին` անսասանություն, մեր ժողովրդին` խաղաղ արարում»,-գրել է նա: