Երևանի խաչմերուկներից մեկում «Նիսսան»-ներ են բախվել

Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Tiida» և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։