Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է
Հայկ Մարությանը 2013 թվականին տրանսպորտային միջոցների թանկացումը համարում էր ոչ օբյեկտիվ .
2018 թվականին , երբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը գտնում էր, որ զավեշտալի է , թե ինչպես են անգամ լուցկին ու կարագը թանկացել , իսկ տրանսպորտը ոչ, ապա հավելում , որ վաղ թե ուշ թանկանալու է , ու նոր իրողությունների պայմաններում ՕԲՅԵԿՏԻՎ է տրանսպորտի թանկացումը .
Հիմա իրողությունները էլի փոխվել են .
Սույն անձը էլ քաղաքապետ չի ու համարում է տրանսպորտի թանկացումը արդեն ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ։
Ու հեքիաթը,թե պետությունը պիտի աճող գույքահարկի ավելցուկից սուբսիդավորի ու քաղաքացու համար գինը նույնը մնա , թող գնա պատմի Չեխիայի մորավներին, որովհետեւ գույքահարկի ավելացման նախագիծը ընդունվել է իր այս հայտարարությունից տարիներ անց ։
Բոլորին է հայտնի իմ տեսակետը .
Սկզբից դեմ եմ եղել ուռճացված գնին եւ անհարմար ու դժվարամարս փաթեթ-ժամկետներին, բայց վերջնականորեն ընդունված 150-ը խելքին մոտ սակագին է , որովհետեւ գերմանական ՄԱՆ-ը ու ջարդած դռներով հոտավետ գազելները նույնը չեն ...
Ու առաջվա 100 դրամն ու մերօրյա 100 դրամն էլ նույնը չի .
Կարծում եմ , նորմալ լուծում է, որ փառք Աստծո , որ այն գտնվեց ու ժողովրդի ձայնը լսվեց ...
Հիմա <<100 եւ վերջ>> ,
<< բոյկոտում ենք >> գոռացողները թող դիտեն այս տեսանյութը ու հասկանան , որ պետք է ընդունել առաջարկված արդեն նորմալ ու խելքին մոտ լուծումը ու տուրք չտալ ձեռքերը կրակի վրա տաքացնող նախկին քաղաքապետին , ով աթոռի վրա գոռում էր ` օբյեկտիվ է, աթոռից իջել ու գոռում է` օբյեկտիվ ՉԷ ...
Ի դեպ, սույն անձը արգելափակում ու ջնջում է բոլոր հակառակ կարծիքները ու դրանք արտահայտող օգտատերերին , որ մնան <<իրանք իրանցով>> ու ֆավորիտ սուպերհերոսի կեղծ վիզուալիզացիա ստեղծի ... այն ինչ ,ավելի խելամիտ կլիներ խոստովանելը, որ <<շախ ու մատ>> են,բավարարվել արդեն <<կպցրած>> դիվիդենտներով ու մի կողմ քաշվել ... շարունակելու դեպքում Կարգին Հայկոն դառնալու է Բագրատ Սրբազան 2-ը ...
Մի անվճար քաղաքական խորհուրդ էլ իրեն տամ ...Ավինյանը երեկվա խորհուրդը ընդունեց ու ճիշտ արեց ...
Իսկ մարդկային խորհուրդս հետեւյալն է` Լավ ռեժիսորը, լավ դերասանը ,լավ հումորիստը, լավ արտիստը չպիտի մտներ քաղաքականություն, թույլ տար, որ իրեն ուրվական ուժերը օգտագործեն ու կորցնել երբեմնի ժողովրդական հարգանքն ու սերը ...
Ափսոս... հազար ափսոս ...
Ժողովուրդ ջան , մի տրվեք քաղաքական սադրանքների ... չնայած գիտեմ , որ մեծամասամբ դուք իմաստուն եք ...