2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ:
«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները՝ և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների այս նոր որակը նոր հնարավորություններ է բացում մեր առաջ պաշտոնապես և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթություն, գիտություն և այլ բոլոր ոլորտներում՝ մեր գործընկերությունն ամրապնդելու»,- ասաց նախարարը: