ԱՊԼ․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվարի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը:


Մրցանակի համար կպայքարեն Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի», 6 գոլ, 1 ասիստ), Կոդի Գակպոն («Լիվերպուլ», 3 գոլ, 1 ասիստ), Դին Հեյսենը («Բորնմութ»), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 5 գոլ, 1 ասիստ), Ջասթին Կլյուվերտը («Բորնմութ», 5 գոլ, 2 ասիստ), Ժան Ֆիլիպ Մատետան («Քրիսթալ Փելաս», 4 գոլ) և Բրիան Մբեմոն («Բրենթֆորդ», 4 գոլ, 1 ասիստ) :


Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը: