Քոչարյանն ու նրա արբանյակները Պետդեպի փաստաթղթերի հրապարակումից հետո էլի պնդելու՞ են, թե Մեղրին փոխանակելու շուրջ չեն բանակցել․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․


Քոչարյանն ու նրա արբանյակները Պետդեպի փաստաթղթերի հրապարակումից հետո էլի պնդելու՞ են, թե Մեղրին փոխանակելու շուրջ չեն բանակցել։


Քոչարյանի կողմից բանակցվող Մեղրիի փոխանակման պլանը իրականում շրջադարձային է եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։


ՀՀ սուվերեն տարածքը՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելու շուրջ են բանակցել ժողովրդի թիկունքում, իսկ երբ ավելի լայն շրջանակների հայտնի դարձավ այս մասին, տեղի ունեցավ ցավալին՝ Հոկտեմբերի 27-ը։


Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենց կյանքի գնով կանխեցին Մեղրիի փոխանակման պլանը։