2020-ին ու 2021-ին եղել է՝ օրերով հաց չեմ կերել, միայն ջուր եմ ընդունել․ Փաշինյան

Աշխարհի բոլոր լիդերները սնվում են, ընդհուպ ձվածեղ են ուտում, կան, որ սեփական ձեռքով սարքում են, կասեք՝ ի՞նչ կարիք կա դա ցույց տալու, դա ընտրության և ճաշակի հարց է: Գուցե դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների խողովակով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը «տոկի տալ», մի քիչ իրականում այնքան էլ այդպես չէ: Կարող է լինել այդպիսի նպատակ, կամ գուցե այն, որ ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը այլևս դադարել են սովորական սնունդ ընդունելուց և հատուկ տեղերից հատուկ չվերթերով ներկրված սնունդ են ընդունում և այլն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նախ՝ աշխարհի բոլոր լիդերները հաց ուտում են՝ անկախ նրանից՝ ինչ բարդ իրադրություններ են երկրում»,- նշեց նա:


Չնայած չգիտեմ՝ ճի՞շտ է, որ մանրամասն բացահայտում եմ, բայց եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, շաբաթով հաց չեմ կերել, շատ կոնկրետ պատճառով. օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ ես բացի ջրից ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել: 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների՝ մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել, և ամսաթվերն էլ կարող եմ ասել. 2021 թվականի նոյեմբերի 8-ից յոթ օր հետ գնացեք կամ գուցե նոյեմբերի 9-ից յոթ օր հետ գնացեք»,- ասաց վարչապետը: