ԱՄՆ նախագահի հետ այս պահին հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին ԱՄՆ այցը շատ կարևոր է համարում։ Այդ մասին նա նշեց ասուլիսի ժամանակ: Վարչապետը խորհրդակցել է գործընկերների հետ և եկել եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել միջոցառումներին:


«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. այս պահին մենք ծրագրում նման կետ չունենք»,- ասաց նա։