Այս մարդը հաճախ քաղաքական թիմեր է փոխում, քանի որ չի հանդուրժում այլակարծությունը. Սպասենք հանրային ներողությանը. փոխքաղաքապետ

Հայկ Մարությանի կողմից տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է: Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է տարեցի նկատմամբ, այլև ընդհանուր առմամբ անհանդուրժողականության, այլակարծության մերժման, մարդկանց վերևից նայելու և սեփական կարծիքի դրսևորում:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:


«Ցավոք, նման վարքագիծը ես նկատել եմ դեռ 2018 թվականից, երբ ավագանու անդամ էի ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, հասկացա, որ այս մարդու համար գոյություն ունի միայն մեկ կարծիք՝ իր սեփականը: Նա պատրաստ չէ հաշվի առնել նույնիսկ իր թիմակիցների տեսակետները, որը քաղաքականության և կառավարման մեջ անընդունելի է:


Դա է նաև պատճառը, որ այս մարդը հաճախ քաղաքական թիմեր է փոխում, քանի որ չի հանդուրժում այլակարծությունը:


Սպասենք հանրային ներողությանը»,- ասված է գրառման մեջ:


Հիշեցնենք՝  Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 77 համարի ավտոբուսում վիրավորել է 78-ամյա տղամարդուն, երբ վերջինս Մարությանի գործողությունները համարել է էժանագին շոու:


Ի պատասխան՝ Մարությանն ասել էր. «Նառկոծիկի տակ ե՞ք»: