Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա

Անգլիական «Լիդս» ակումբը հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով. այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է լրագրող Իվան Կարպովը։


Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիդս»-ի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը կարճ ժամանակ գլխավորել է «Կրասնոդար»-ը։


30 տուրից հետո «Լիդս»-ը 63 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։


Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։