«Հուսամ՝ Օսկանյանը կարճ հիշողություն
չունի, որովհետև հենց Օսկանյանն էր բանակցել Քոչարյանի հետ միասին, որ Մեղրիի շրջանը
փոխանակվի ԼՂ-ի հետ, ու բանակցության առարկա են դարձնում Ցեղասպանության կտորը»: Այս
մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի
Մինասյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե ԱՄՆ-ում բնակվող հայերը պետք է բոյկոտեն ՀՀ վարչապետ
Ն. Փաշինյանի հետ հանդիպումը։
Ինչ վերաբերում է տրանսպորտի հետ կապված խնդիրներին, ապա Մինասյանը
նշեց, որ յուրաքանչյուր բարեփոխում հանդիպում է խնդրի, և պետք է այդ խնդիրները լուծել.
«Փաթեթային ու զեղչային տրամաբանությամբ ավելի շահավետ է քաղաքացիների համար, իսկ
300 դրամը զբոսաշրջիների համար է հիմնականում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան