Այս պստիկ լույսով պիտի ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի եղբայրը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի ընտանիքում համալրում է եղել` ծնվել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Ծնողները փոքրիկին Գոռ են անվանակոչել։


«Այս պստիկ լույսով պիտի ապրենք մենք։ Առաջ մարդ ու կին էինք, գալիս իրար դեմքի էինք նայում, հիմա ուրախանում ենք, Գոռի հետ խաղում»,– ասում են նորածնի ծնողները` Անաիդա և Սանասար Գևորգյանները։«Այս պստիկ լույսով պիտի ապրենք մենք։ Առաջ մարդ ու կին էինք, գալիս իրար դեմքի էինք նայում, հիմա ուրախանում ենք, Գոռի հետ խաղում»,– ասում են նորածնի ծնողները` Անաիդա և Սանասար Գևորգյանները։