Լոնդոն թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Հոնկոնգ-Լոնդոն չվերթ իրականացնող Cathay Pacific օդանավի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ 



Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրա պատճառը եղել է ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը։ 



Airbus A350 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում տեղական ժամանակով 19:08-ին։