ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
֊ Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին` տրանսպորտային համակարգի հիմնարար փոփոխություններին մասնակիցը լինելու և սատարելու համար։ Առանց ձեզ նման փոփոխությունն անհնար կլիներ իրագործել։
֊ Համոզված եմ, որ նման որակյալ և քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը հետագայում կբերի նաև քաղաքի երթևեկության բեռնաթափման, հաշվի առնելով, որ շատերը չէին օգտվում համայնքային տրանսպորտից քանի որ չէին ցանկանում գազելներում կռացած երթևեկել։
֊ Մեր այն քաղաքացիները, ովքեր տուրք են տալիս քոչարյանամերձ ընդդիմության հորդորներին և չեն վճարում ուղևորության համար պիտի հաշվի առնեն, որ իրենց ուղևորության համար վճարում են մնացած ուղևորները` իրենց կողքի ուղևորները, հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը համայնքինն է և համայնքի միջոցներից է սպասարկվում, իսկ համայնքային միջոցները բոլորիս մասնակցությամբ են գոյանում։
֊ Երևանի հարյուր հազարավոր հյուրերն ու տուրիստները նույնպես կօգտվեն այս որակյալ տրանսպորտից և մեր քաղաքացիների հյուրասիրությանը կմիանա նաև քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը` բարձր պահելով մեր պետության վարկանիշը։
֊ Սիրելի՜ համաքաղաքացիներ։ Շնորհակալ եմ աջակցելու և այս ամենի մասը լինելու համար։