Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործի

2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպմամբ պայմանավորված՝ Երևանի Վերնիսաժի և Ազատության հրապարակի շարժական պատվաստումային կետերը որոշ օրեր չեն գործի։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Մասնավորապես, պատվաստումային կետերը չեն գործի՝


հոկտեմբերի 15–16-ը

հոկտեմբերի 19-ին

հոկտեմբերի 27–28-ը

հոկտեմբերի 30-ին:


«Խնդրում ենք քաղաքացիներին պատվաստումները պլանավորելիս հաշվի առնել նշված ժամանակավոր փոփոխությունները»,- ասվում է հաղորդագրությունում։