2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- մանրամասնել են Դատախազությունից։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք էր տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել էին միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ Այնուհետև ծեծկռտուքը շարունակվել էր միջանցքում։