Հունաստանի նվերը` Հայաստանին. Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։


Այսօր առավոտյան կամրջի վրայով առաջին մեքենան է անցել։ Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։


Կամրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։


Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։


Այժմ ընթանում են վերջնական շտկման, ավարտական աշխատանքները։


2024 թվականի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային ճոճվող կամրջից