3 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից»

«Ալաշկերտ» հայտնել է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է Նարեկ Հովհաննիսյանի, Վասպուրակ Մինասյանի, Վահագն Հայրապետյանի հետ պայմանագրերը:


Հայկական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։


2024/25 մրցաշրջանում կիսապաշտպան Նարեկ Հովհաննիսյանն անցկացրել է՝ 6 հանդիպում, պաշտպան Վասպուրակ Մինասյանը՝ 7, իսկ կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը՝  նույնպես 7 խաղ: