«Այո, ինչ-որ մի փուլում Մեղրին փորձ է արվել փոխանակել ԼՂ-ի հետ, ու ըստ էության ՀՀ սուվերեն տարածքը դարձրել էին սակարկման առարկա բանակցությունների սեղանին»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Հեյդար Ալիևի հետ Մեղրիի շրջանը ԼՂ-ի հետ փոխանակելու համար։
Հովհաննիսյանը նշեց, որ ըստ Պետդեպի
փաստաթղթերի՝ Քոչարյանը թուրքական գաղափարն իրականացնողն էր։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից Ցեղասպանության
վերաբերյալ հայտարարության մանիպուլյացիաներին, Հովհաննիսյանն ասաց. «Հիմնական մանիպուլյացիա
գեներացնող ուժը դաշնակներն էին իրենց արբանյակներով։ Ցեղասպանության փաստը անհերքելի
է։ Մարդիկ իրենց վերաբերելի մեղադրանքները փորձում են ուղղել ուրիշներին։ Վարչապետը
խոսել է այն մասին, թե ինչպես ստացվեց, որ Ցեղասպանության թեման Սովետական Միությունում
ձևավորվեց 1950-ական թվականների կեսերից, այսինքն՝ որ Սովետմիությունը թույլէ տվել։ Այսինքն՝ սա հայ ժողովրդի վրա բարոյահոգեբանական
ճնշում գործադրելու համար է արվել»։
Պատգամավորը կարծում է, որ հիմա
պատերազմի վտանգը նվազ է, բայց հիբրիդային հարձակումները մեր երկրի քաղաքացիների ու
թիմի վրա մեծանում են գնալով դեպի ընտրություններ, ու սա միայն Ադրբեջանով չէ պայմանավորված.
«Խոսքը ռուսական ազդեցության մասին է, ու այս իմաստով հիբրիդային հարձակումները ՀՀ
տեղեկատվական դաշտում կմեծանան, ու մինչև ընտրություններ սրվելու է քաղաքական կյանքը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան