Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գորիսի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ ստեղծելով լուրջ վտանգ երթևեկության մասնակիցների համար:
Այս մասին հայտնել են Գորիսի համայնքապետարանից:
«Նման արարքը վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:
Համայնքապետարանը կոչ է անում ականատեսներին հայտնել հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան իրենց գործողությունների համար»,- ասված է հաղրոդագրության մեջ: