Քարահունջում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Փետրվարի 4-ին՝ ժամը 13:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: