Որքա՞ն է ՀՀ մշտական բնակչությունը 2025-ի հունվարի 1-ի դրությամբ

Սկսած 2023թ.-ից բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա, ըստ որի՝ 2025թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է՝ 3 075.8 հազ. մարդ 2024թ. 2 991.2 հազ.-ի համեմատ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Մասնավորապես Երևանում բնակչության թվաքանակը աճել է՝ 2025 թ հունվարի 1-ի դրությամբ  մայրաքաղաքում բնակվում է  1 141.3 հազ․մարդ՝ նախորդ տարվա 1 106.3 հազ-ի դիմաց։


2024թ.-ին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 131.6%՝ 2023թ.-ի նույն ժամանակաշրջանի 150.5%-ի համեմատ: Սեռերի հարաբերակցության գործակիցն էլ կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 109.9 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2023թ.-ի 110.7-ի համեմատ:


ՎԿ-ի տվյալներից դատելով՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել է ամուսնալուծությունների թիվը՝ 2024թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 306 դեպք` 2023թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 277-ի համեմատ: