Նորություն չէ, որ դաշնակցականներն անսպառ երևակայություն ունեն ստերի ոլորտում. Թորոսյանը՝ Դանիելյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարություններին:


«Մեր դաշնակցական գործընկեր Գառնիկ Դանիելյանը Հանրայինի եթերից հուժկու հայտարարություն է արել․ պարզվում է՝ ես սատանիստ եմ ու որ անձամբ եմ դա խոստովանել։ Ինչպիսի բացահայտում, ուղղակի շոկի մեջ եմ:


Իհարկե, նորություն չէ, որ դաշնակցականներն անսպառ երևակայություն ունեն, հատկապես՝ ստերի ոլորտում։ Բայց ես՝ միամիտս, հավատում էի, որ հենց ընկեր Գառնիկը դրանից վեր կգտնվի։ Ցավս անսահման է, հիասթափությունս՝ անդունդի պես խորը»,- գրել է Թորոսյանը: