Այս տարվանից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան․ Սիսակ Գաբրիելյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այս տարվանից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան։


Եվ այսպես, հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի հաշվին, 4 տարի առաջ մեկնարկած և այս տարվա հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտած օրենքով՝ 2021թ համեմատ


🔴 354 գիտական ստորաբաժանման ղեկավար – 141,000-ի փոխարեն արդեն ստանում է 477,200 դրամ (⬆️ եռակի)

🔴 910 գիտաշխատող – 90,400-ի փոխարեն ստանում է 276,000 դրամ (⬆️ եռակի)

🔴 675 ավագ գիտաշխատող – 99,000-ի փոխարեն ստանում է 343,000 դրամ (⬆️ 3.5 անգամ)

🔴 277 առաջատար գիտնական – 114,300-ի փոխարեն ստանում է 443,800 դրամ (⬆️ 3.8 անգամ)

🔴 29 գլխավոր գիտաշխատող – 138,100-ի փոխարեն արդեն ստանում է 552,900 դրամ (⬆️ 4 անգամ)

🔴 82 գիտական խմբի ղեկավար – 129,100-ի փոխարեն արդեն ստանում է 410,000 դրամ (⬆️ 3 անգամ)


Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ։ Ավելի կարևորն այն է, որ սա միայն նրանց բազային աշխատավարձն է։


Մեր գիտնականների մի զգալի հատվածը, բացի այս կայուն աշխատավարձից, ներգրավված է նաև պետական մի քանի հարյուր միլիոնանոց գրանտային ծրագրերում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելով իրենց հետազոտությունների համար։


Այս թվերը ցույց են տալիս, որ գիտությունը և գիտնականը Հայաստանում գնահատվում են ոչ թե միայն խոսքերով ու կենացներով, այլ կոնկրետ գործողություններով և պետական հստակ քաղաքականությամբ՝ ապահովելով նրանց արժանապատիվ վարձատրություն և կայուն գործունեության հնարավորություն։ Սիրելի գիտնականներ, շնորհակալ ենք: Այս բարեփոխումները շարունակվում են, տնտեսական զարգացմանը համընթաց ու նոր ստանդարտների կիրառմամբ Ձեր աշխատավարձերը պիտի ավելի բարձրանա: Հարկ վճարող քաղաքացին էլ պիտի տեսնի ու զգա գիտության ուժն ու բարիքը:


Այո, այս թվերը հարկերը ներառյալ են, բայց նաև 2021-ի հարկերը ներառած թվերն եմ գրել )))


Ի դեպ այն ժամանակ հարկվում էինք 23-36 տոկոս եկամտահարկով, իսկ այժմ 20 տոկոս))