Ձյունն ու բուքը շարունակվում են. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև, ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: