«Մենք ուզում ենք ունենալ ավելի բարեկեցիկ հասարակություն, ու դա է պատճառը, որ գնում ենք նման բարեփոխումների։ Կարևորում ենք պետականության զարգացումը, քան մեր վարկանիշը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին։
Բագրատյանը նշեց, որ 2026 թվականի
խորհրդարանական ընտրություններում պայքարը լինելու է ծանր, որովհետև արտաքին ազդեցություն
ունեցող ուժեր ցանկանալու են շարունակել այն բարքերը, որոնք եղել են 2018 թվականից
առաջ. «Այսինքն՝ ընտրակաշառքների, շանտաժների և այլ միջոցներով ձայներ հավաքելը, ու
վստահ եմ, որ այդ ուժերը չեն հրաժարվելու իրենց մեթոդներից»։ Պատգամավորը վստահ է,
որ պետականության շուրջ համախմբման ջանքերը արդյունք են տվել, ու հանրությունը հասկանում
է բարեփոխումների կարևորությունը։
Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագրից
հետո ՀՀ-ում ներդրումների թիվը կմեծանա. «Ներդրումները
կախված են նաև անվտանգային համակարգից, ու տեսանելի է, որ անվտանգային համակարգի խնդիրները լուծում են ստանում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան