Քաղաքացիակենտրոն լրատվություն
Araratnews-ը գրում է․
Առաջին անգամ չէ, երբ բլոգերի անվան գործող օտարերկրյա գործակալական ցանցի աշխատակիցները տարատեսակ կեղծիքներով պիտակավորում են իշխանությանը։ Հերթական կեղծիքը վարչապետի մասին տարածել է Արթուր Չախոյանը, ով մեղադրել է վարչապետին մանիպուլյացիաներ անելու համար, իբրև վերջինս այսօր ավտոբուսով կեցավայր գնալիս նստել է նախ 7 համարի ավտոբուսը, հետո չգիտես ինչպես իջել է 11 համարի ավտոբուսից։
Սակայն անգամ սոցցանցի օգտատերերը նկատել են բլոգերի կեղծիքը, որ վարչապետի հրապարակած տեսանյութում նա չի բարձրանում 7 համարի ավտոբուսը, այլ ավտոբուսը պարզապես երևում է կադրում։
Վարչապետի տեսանյութը՝ ստորև։