Ամերիկայում բնակվող դերասանուհի-հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը,
ում արդեն նախկին ամուսինը՝ Ջիանի Օնչոն,
հայտնի
նարկոբարոն է և ԱՄՆ-ում բանտարկված է 40 կիլոգրամ կոկաինի շրջանառության համար, որոշել
է անմասն չմնալ Հայաստանի քաղաքական կյանքից։
Նա հարցազրույցների ֆորմատով հրավիրում է տարատեսակ գործիչների,
հետո երկուսով սկսում են անվանարկել Հայաստանի իշխանություններին։
Ահա, օրինակ, վերջին հարցազրույցը ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերով նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդու՝ Վաչե Հովեյանի հետ։
Հայաստանի իշխանությունների մասին այս տոնով խոսող նախկին նախարարի
որդին իրականում հայտնի է դարձել միայն մի դրվագով. 2006 թվականին վերջինիս հայրը իր
և իր ընկերների հետ ներխուժել է էլեկտրացանց և ատրճանակի
կոթով մի քանի անգամ հարվածել հերթապահ աշխատողներից մեկի գլխին։
Ինչ խոսք, նարկոբարոնի նախկին տիկինը շատ յուրահատուկ ճաշակ ունի
հյուրերի ընտրության հարցում։