Սուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հունվարի 15-ին նախաձեռնել էի աշխատանքային քննարկում վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելու որոշման վերաբերյալ։


Պայմանավորվածություն էինք ձեռք բերել շարունակել քննարկումները և լավարկել որոշումը՝ հաշվի առնելով առաջին հերթին ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկները։


Քննարկումների արդյունքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ՝ նվազեցնելով ամսական տուրքի չափը՝

Կենտրոն - 26,000 ՀՀ դրամ,

Արաբկիր - 20,000 ՀՀ դրամ,

Երևանի այլ վարչական շրջաններ - 16,000 ՀՀ դրամ։


Շնորհակալ եմ ավագանու անդամներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին քննարկումներին մասնակցելու, տնտեսվարողների դիտարկումները հաշվի առնելու և տուրքի չափը նվազեցնելու որոշում կայացնելու համար։