Medianews-ը գրում է․ Տևական ժամանակ արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածելուց և այդ լուրը իշխանության կողմից բազմիցս հերքվելուց հետո ընդդիմությունը կարծես արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, փոխարենը 2026 թվականի մայիս կամ հունիս ամիսներին կլինեն հերթական ընտրություններ։
Ու քանի դեռ շատերը կարծում են, թե հերթական ընտրություններին բավականին երկար ժամանակ կա՝ ավելի քան 1 տարի, ոմանք արդեն նախապատրաստական աշխատանքներ են տանում, փորձելով դառնալ ընդդիմության առաջնորդ։ Այսպե օրինակ Էդմոն Մարությանն տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, թե իբրև ներկայիս ընդդիմությունը չի ցանկանում իշխանափոխության գնալ և միան ինքն է որ պատրաստ է դրան, անգամ կոչ էր արել իշխանափոխության պատրաստ ուժերին միանալ իրեն՝ կարծես գտել էր 3-րդ ճանապարհը։
Բայց ԱԺ հերթական ընտրություններին դեռևս 15-16 ամիս կա, ինչը բավականաչափ երկար ժամանակ է ներքաղաքական խմորումների համար։ Իսկ կլասիկ Մարուքյանի շտապողականությունը՝ իշխանափոխության համար ճանապարհային քարտեզը, հիշեցնում է հայտնի խոսքը՝ ջուրը չտեսած արդեն բոբիկանում է։